Տարածաշրջանային

Թեհրանը Եվրոպային պայմաններ Է առաջադրել միջուկային գործարքը պահպանելու համար. Al Jazeera

4 րոպեի ընթերցում

Թեհրանը Եվրոպային պայմաններ Է առաջադրել միջուկային գործարքը պահպանելու համար. Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եվրոպական երկրներին յոթ պայման Է առաջադրել, որոնց կատարումը կապահովի Թեհրանի հանձնառությունը միջուկային գործարքին: Ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, պահանջները մայիսի 23-ին հնչեցրել Է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի իշխանության երեք թեւերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայմանների թվում են՝ եվրոպական բանկերի կողմից Իրանի հետ առեւտրական համագործակցության շարունակման երաշխիքների տրամադրումը, իրանական նավթի վաճառքի վերաբերյալ Եվրամիության երկրների երաշխիքների ապահովումը: Նաեւ Թեհրանը Եվրոպայից պահանջում Է բանակցություններում չարծարծել իրանական հրթիռային ծրագիրը եւ իր տարածաշրջանային ակտիվությունը:

«Մենք չենք ցանկանում պաքարի մեջ մտնել այդ երեք երկրների (Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի) հետ, բայց ինչպես քանիցս ցույց Է տվել պատմությունը, Եվրոպան գնում Է ԱՄՆ-ի հետեւից,- նշել Է Իրանի հոգեւոր առաջնորդը:- Ուստի ԵՄ-ի երկրները պետք Է վերջ դնեն իրեն լռությանը եւ ապացուցեն, որ իրենք աշխատում են միջուկային համաձայնագրի վրա»: «Եվրոպական երկրների կողմից ամենափոքր իսկ հապաղման դեպքում Իրանն իրեն իրավունք Է վերապահում սկսել իր միջուկային ծրագիրը»,- նախազգուշացրել Է Խամենեին: Ավելի վաղ հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել Է, որ Իրանն ի զորու Է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին, որոնք եղել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կնքելուց առաջ:

«Ատոմային արդյունաբերության մի շարք սեկտորներում մենք անհրաժեշտ ներուժ ունենք, որպեսզի վերադառնանք (միջուկային ծրագրի զարգացման) նախկին մակարդակին, որը եղել Է նախքան ԳՀՀԾ-ն կնքելը»,-նշել Է Սալեհին: Իր հերթին Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին՝ ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում, հայտարարել Է, որ Իրանի զինված ուժերին հարկավոր չԷ որեւԷ մեկի թույլտվությունը երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար:

«Ես՝ որպես զինված ուժերի ներկայացուցիչ, Իրանի ժողովրդի ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարում եմ, որ զինված ուժերն այսօրվա դրությամբ ռազմական եւ մարտական պատրաստվածության գագաթնակետին են եւ որեւիցե մեկի թույլտվությանը կամ ժպիտին չեն սպասում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար»,- ասել Է նա:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին սպառնացել Է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում Է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, եւ իրեն դատական հետապնդման իրավունք Է վերապահում»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում