Հայկական կողմի համար կարևոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին: «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը այն առումով, որ մենք չունենանք զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նախարարն ընդգծեց, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկխոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահների հետ, ովքեր մանրամասներ են ներկայացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ արդեն կայացած հանդիպումից: «Մեզ համար շատ կարևոր է դինամիկան պահպանելը, որովհետև դրա հիմքում ընկած է գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով շարունակելը: Մենք մոտ ժամանակներս գործընթացը վերականգնելու հնարավորություն կունենանք: Հունիսին մենք կվերականգնենք գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ընդգծեց, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկական կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորություն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր հնարավոր զարգացումները բացառելուն:

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով