Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ճիշտ որոշում է կայացրել և որքանո՞վ է դա կապված քաղաքապետի պաշտոնին հավակնելու հետ:

«Ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ, դա իր որոշելիքն է, սակայն ինձ հետ այդ հարցը չի քննարկել: Մնացած հարցերը ճիշտ կլինի ուղղել Ալեն Սիմոնյանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ի երեկոյան հայտարարեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է շարունակել աշխատանքը Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում և լուծում տալ Երևանում առկա բազմաթիվ խնդիրներին: Խորհրդարանում Ալեն Սիմոնյանը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում