Սպորտ

Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ 

1 րոպեի ընթերցում

Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացի մասնագետը «զինագործների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով:

Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից:

Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում