Մշակույթ

«Երևանը ջազ է լսում» համերգային ծրագիրը նվիրվեց մայրաքաղաքի 2800-ամյակին

1 րոպեի ընթերցում

«Երևանը ջազ է լսում» համերգային ծրագիրը նվիրվեց մայրաքաղաքի 2800-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ նվագախումբը, նորաստեղծ ջազ բենդերը և անհատ կատարողները ելույթ ունեցան Երևանի 2800-ամյակին նվիրված գեղեցիկ համերգային ծրագրում:

Ջազային անկրկնելի մեղեդիներով հարուստ երեկոն տեղի ունեցավ մայիսի 22-ին Կասկադ համալիրի տարածքում:

Շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը փաստեց, որ հայկական ջազն 80 տարեկան է: Նա շեշտեց, որ այդ տարիներին մենք ջազային երաժշտարվեստում ունեցել ենք և ունենք երաժիշտ-ստեղծագործողներ, որոնք հեղինակություն են վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Վաղուց ենք ապացուցել, որ հայկական ջազն իրեն հատուկ կոլորիտով առանձնահատուկ է, և այդ ոլորտում տաղանդավոր երաժիշտները շատ են»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Մի շարք երաժշտական նախագծերից հանրությանը ծանոթ երգիչ Ծյոմը, ով իր դրական էներգիայով ավելի բարձրացրեց երաժշտասերների տրամադրությունը, խոստովանեց, որ հանդես է գալիս տարբեր ժանրերում, բայց ջազ երգելիս ապրում է ու մեծ բավականություն ստանում:

Չնայած անձրևային եղանակին՝ համալիրի տարածքը լի էր տարբեր սերունդների երաժշտասերներով, որոնք բուռն ծափահարություններով արձագանքում էին բոլոր կատարումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում