Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիար Մխիթար Հայրապետյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը նորանշանակ նախարարին մաղթեց արդյունավետ աշխատանք կարևոր և պատասխանատու այդ հանձնառության մեջ:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց անցնող տարիների ընթացքում նախարարության և Մայր Աթոռի կառույցների միջև ձևավորված սերտ գործակցությանը` համոզմամբ, որ տարբեր ծրագրերի շրջանակներում այն պիտի շարունակվի: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, միշտ կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Սփյուռքի միջև, ջանացել է ազգային ինքնության ու հայապահպանությանն ուղղված ծրագրերով զորացնել աշխարհասփյուռ հայության կապը Հայրենիքի հետ և ամրապնդել միասնականության ոգին:

Իր հերթին Սփյուռքի նախարարը ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը` հատկապես առանձնացնելով հայպահպանությունն ու հայրենադարձությունը: Հայրապետյանը նշեց, որ հիշյալ հարցերում չի պատկերացնում աշխատանքն առանց Հայ Եկեղեցու հետ համագործակցության:

Հանդիպմանը խոսվեց նաև 2018 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակման շրջանակներում իրականացվող ծրագրերի, ի մասնավորի Սփյուռքի տարբեր համայնքներից ակնկալվող հայ երիտասարդների այցելությունների մասին:

Հայերեն

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը