Ինովացիա

Microsoft-ն ԱՄՆ-ի հետախուզական հիմնարկներին իրավունք կընձեռի օգտվելու իր ամպային ծառայություներից. WP

1 րոպեի ընթերցում

Microsoft-ն ԱՄՆ-ի հետախուզական հիմնարկներին իրավունք կընձեռի օգտվելու իր ամպային ծառայություներից. WP

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը կվերակնքի տվյալների հեռավոր պահպանման՝ այսպես կոչված ամպային ծառայությունների համար ԱՄՆ-ի բոլոր 17 հետախուզական ծառայություններին սերվերների տրամադրման պայմանագիրը: Մայիսի 20-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ խոսքը չի վերաբերում պարզապես նախկին համաձայնությունների երկարաձգմանը: Այժմ հատուկ ծառայությունները կկարողանան աշխատանքի անցնել Office 365 պլատֆորմում հավելվածներով, այդ թվում այն հավելվածներով, որոնցով կարելի կլինի աշխատել հեռավորությամբ: Նախկինում հետախուզությանը մատչելի չԷին այդ բոլոր օպցիոնները:

Ըստ որում Microsoft-ն այդ ոլորտում կառավարության գլխավոր կապալառուն չԷ: Երկար տարիների ընթացքում այդ տեղն զբաղեցրել Է Amazon-ի դուստր ընկերությունը՝ Amazon Web Services-ը: Այն աշխատում Է կառավարական շատ հիմնարկությունների, այդ թվում՝ ամբողջ հետախուզական հանրակցության հետ՝ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կնքված 600 միլիոն դոլարի պարտավորագրի շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում