Էդ Շիրանը գլխավոր պարգեւին Է արժանացել Billboard Music Awards մրցանակաբաշխությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանն անցյալ տարվա արդյունքներով Billboard Music Awards ամերիկյան երաժշտական մրցանակի դափնեկիրն Է դարձել «Լավագույն արտիստ» գլխավոր կատեգորիայում: Հեղինակավոր պարգեւի հանձնման 25-րդ արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 20-ին Լաս-Վեգասում (Նեւադայի նահանգ) եւ հեռարձակվել Է NBC հեռուստալիքի ուղիղ եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընդամենը Շիրանը, որը չի կարողացել անձամբ ներկա լինել միջոցառմանը, այս տարի անվանակարգված Էր 15 պարգեւի համար: Դրանցից նա ստացել Է վեցը, ներառյալ «Լավագույն կատարող», «Լավագույն երգը՝ ռադիոյով» եւ «Billboard Hot 100 չարթի լավագույն կատարողը» անվանակարգերը:

Նաեւ 15 կատեգորիաներում ներկայացված են եղել ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարը եւ նրա հայրենակից Բրունո Մարսը: Լամարը պարգեւն ստացել Է, մասնավորապես, «Լավագույն ռեփ-կատարող» եւ «Billboard 200 չարթի լավագույն ալբոմը» (DAMN սկավառակ) անվանակարգերում: Մարսը, ի թիվս ուրիշներ, նշվել Է որպես լավագույն կատարողը ռիթմ-ն-բլյուզ ոճում, ինչպես նաեւ արձանիկներ Է ստացել այդ ժանրում լավագույն ալբոմի (24K Magic) եւ լավագույն երգի (That՚s What I Like) համար:

Տարվա արդյունքներով լավագույն կին կատարող Է ճանաչվել ամերիկացի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթը: «Լավագույն ռոք-կատարող» անվանակարգում պարգեւն ստացել Է Imagine Dragons կոլեկտիվը: Նույն այս խումբն Է հաղթանակ տարել «Լավագույն ռոք-ալբոմ» (Evolve) եւ «Լավագույն ռոք-երգ» (Believer) կատեգորիաներում: Billboard Hot 100 չարթի լավագույն երգի համար պարգեւն ստացել Է պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի Despacito կոմպոզիցիան, որը ձայնագրվել Է Ջասթին Բիբերի մասնակցությամբ: Billboard Music Awards ամենամյա մրցանակը Billboard երաժշտական հանդեսի կողմից հիմնվել Է 1989 թվականին: Պարգեւների հանձնման առաջին արարողությունը կայացել Է մեկ տարի անց: Grammy-ի եւ American Music Awards-ի հետ մեկտեղ այն մտնում Է ԱՄՆ-ի առաջատար երաժշտական մրցանակների եռյակի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթի հայտարարություն

ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Wildberries-ը Հայաստանում Յունիբանկի հետ համատեղ գործարկել է ապառիկ գնումների ծառայություն

Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է

Բուլղարիայում Սևծովյան գործարար հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջային սեզոնի մարտահրավերները. BTA