Նախագահ Արմեն Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ի երեկոյան Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել է հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին:

Արմեն Սարգսյանի և Գարեգին Չուգասզյանի ծնողները վաղուց են ճանաչում միմյանց, նրանց միջև առկա է ընտանեկան ընկերություն:

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Մի քանի օր անց, սակայն, նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրան ազատ էին արձակել: Չուգասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հետագայում չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել էր, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2018թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս նա բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա օրեր անց ազատ արձակվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի միջնորդությամբ: Չուքասզյանը հացադուլի մեջ է ապրիլի 24-ից:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից