The New York Times-ն անդրադարձել է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի մասին լուսանկարչական նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավորThe New York Times պարբերականը հայ և թուրք լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծի մասին հոդված է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը բացահայտում է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի՝ սահմանից այն կողմ շարունակվող կյանքը։ Լուսանկարիչները փնտրում էին ծպտյալ հայերի, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են:

Ըստ պարբերականի՝ լուսանկարիչները հասել են ժամանակակից Թուրքիայի ամենախուլ գյուղերը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում: «Ծպտյալ հայերը, ում փնտրում էին լուսանկարիչները, 1915-ին ողջ մնացած հայերի ժառանգներն են՝ հիմնականում այն կանանց ու երեխաների, որոնց ընդունել են տեղաբնակ քուրդ, թուրք ու արաբ ընտանիքները, և որոնք դավանափոխ են եղել:

Որոշ հեռավոր գյուղերում, որտեղ եղել են Հայրապետյանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրոնական ու էթնիկ պատկանելությունը՝ հարևանների ճնշումների պատճառով:

Ծնողները հազվադեպ են տեղեկացրել երեխաներին իրենց ժառանգության մասին, շատերը նույնիսկ խուսափում էին հայերեն խոսելուց», - գրում է պարբերականը։

Ծպտյալ հայերից շատերը պատմել են, որ մինչև վերջերսչեն իմացել իրենց ծագման մասին: Մի տղամարդ պատմել է, որ իմացել է իր հայկական ծագման մասին՝ բացահայտելով տատի գաղտնիքը. մի անգամ նա հետևել է տատին, երբ նա ասել է, որ գնում է բույսեր հավաքելու մոտակա բլուրներից, և տեսել է, թե ինչպես է նա աղոթում հայկական եկեղեցու փլատակներում՝ իրեն անհայտ լեզվով: Այդպես նա իմացել է, որ հայ է:

Սերրա Աքչանը և Անահիտ Հայրապետյանը հանդիպել են 2006 թվականին, երբ մասնակցել են հայ և թուրք լուսանկարիչների համատեղ նախագծին և պարզել, որ դրանք շատ ընդհանուր են: Հենց այն ժամանակ կանայք հայտնաբերեցին, որ բավականին շատ ընդհանուր բան ունեն:

Լուսանկարը`Nytimes-ի

Հայերեն العربية English Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին