Տարածաշրջանային

Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Associated Press գործակալությունը, Իսրայելի վարչապետի որդին նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Թուրքիա, դու պատասխանատվություն ես կրում անհավանական վայրագությունների և տառապանքների համար Կիպրոսում, հույների և քրդերի դեմ գործողությունների, ինչպես նաև հայերի ցեղասպանության համար։ Նաև կցանկանայի հիշեցնել թուրքերին, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք անօրինական կերպով օկուպացրել են Միջին Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին մինչև նրանց ներխուժումը։ Այնպես որ, լռե՛ք»,-գրել է Յաիր Նեթանյահուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում