Աշոտյանը վստահեցնում է` ՀՀԿ-ն կապ չունի անցկացվող բողոքի տարբեր ցույցերի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր վստահեցնում է, որ ՀՀԿ-ն որևէ կապ չունի այս օրերին հանրապետության տարբեր վայրերում անցկացվող բողոքի ցույցերի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե անցկացվող բողոքի ակցիաները ՀՀԿ-ի կողմից սաբոտաժ են` ուղղված Նիկոլ Փաշինյանի դեմ, ընդգծեց, որ այսօր այդ հարցին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ հարցում իրենց տեսակետները համընկնում են. «Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն էի լսում` կապված նրա հետ, որ սաբոտաժ չկա և չի կարող լինել. ուզում եմ վերահաստատել` սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է: Սա փաստ է ու տեսանելի իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց կառավարությունը: Կառավարության մեջ ներառված են խորհրդարանական մյուս բոլոր ուժերը, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները, Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն: Այսինքն ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և ժողովրդավարության զարգացման տեսանկյունից մեր դերակատարությունն է ու հավելյալ արժեքը քաղաքական կյանքում նաև այլակարծություն և բազմակարծություն, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերի բալանսավորված և տարանջատ գործողություններ ապահովելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Աշոտյանը:

Նա վստահեցրեց` սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն, հառնելով մեր պետականության վերականգման ակունքներից, առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր ու քինախնդիր լուծումների գնալ:

Նրա խոսքով` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո մինչ օրս չի արձանագրվել փաստ, որ ՀՀԿ այս կամ անդամը, պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել կամ քաղաքացիներին հորդորներ է փակել ճանապարհները: ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը, ամեն ինչ անելու է ոչ միայն խորհրդարանում, այլ նաև երկրում բազմակարծությունն ապահովելու համար:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա