«Ցեղասպանություն» ասելու համար Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել ՔՕ 301-րդ հոդվածով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Evrensel պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական Horizon Weekly պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»: Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդիրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն:

Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջագրում ասվում է, թե նա «հրապարակայնորեն նվաստացրել է Թուրքիայի Հանրապետությունն ու Թուրքիայի կառավարությունը, վիրավորել է հանրապետության նախագահին»:

Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածը ենթադրում է, որ հանցանք գործած պատգամավորը չի կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ կալանավորվել առանց մեջլիսիհամապատասխան որոշման: Հետևաբար, դատախազությունը պետք է հատուկ դիմում ուղարկի Թուրքիայի արդարադատությաննախարարությանը, որպեսզի վերջինն էլ դիմի մեջլիսի նախագահությանը:

Թուրքիայի մեջլիսի նախագահություններկայացվելուց հետո հարցը քննարկման էդրվում հատուկ հանձնաժողովում, որի կազմումեն մեջլիսի սահմանադրական ևարդարադատության հարցերովհանձնաժողովների անդամները: Հանձնաժողովըհարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում էհամապատասխան զեկույց, որը վերջնականքվեարկության է դրվում մեջլիսի նիստիժամանակ:

Պատգամավորներն իրավունք ունեն ինչպեսհանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստիժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու պարագայումնրանք կարող են հարցը բողոքարկելՍահմանադրական դատարանում:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածըենթադրում է քրեական պատասխանատվությանենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում ենթուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետականկառույցներին, զինծառայողներին ևիրավապահներին:

Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը։

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին