Գարո Փայլանը կիսվել է Դեմիրթաշի հետ հանդիպման մանրամասներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մայիսի 15-ին այցելել է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին, ով կուսակցության կողմից պաշտոնապես գրանցված է որպես առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանն այցելության ավարտին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Էդիրնեի բանտում այցելեցի նախագահի մեր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին: Ժամերով աշխատեցինք: Նրան փոխանցեցի հազարավոր ողջույններ: Նա ևս բոլորիդ բարևներ էր ուղարկում»,- նշել է Փայլանը՝ հավելելով, որ Էդիրնեից մեծ ոգևորվածությամբ է վերադարձել:

Հայ պատգամավորը հրապարակել է նաև Դեմիրթաշի կողմից արված գրության լուսանկարը, որում ասվում է. «Սիրով ստացա Գարո Փայլանի կողմից ինձ փոխանցված բարևները: Ձեզ եմ ուղարկում իմ անկեղծ ողջույններն ու սերը»:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը միայն 18 ամիս անց էր թույլ տվել Փայլանին այցելել Դեմիրթաշին:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով