Էրդողանի այցը Մեծ Բրիտանիա ուղեկցվում է բողոքի ցույցերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական Express պարբերականը, Էրդողանը մայիսի 14-ին ժամանել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ՝ Chatham House անվտանգության խստացված միջոցների ներքո:

Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ցույցի ժամանակ մայիսի 13-ին ոստիկանության կոպիտ միջամտության հետևանքով տուժել է 17-ամյա քուրդ քաղաքացի, ով մեջքի և վզի հատվածում ստացել է վնասվածքներ: Ոստիկանությունը միջամտության առնչությամբ հայտարարել էր, որ քրդամետ ցուցարարների խումբը փորձ է արել փակել Էրդողանի ավտոշարասյան ճանապարհը, ինչին ի պատասխան նրանք դիմել էին համապատասխան քայլերի ու բացել ճանապարհը:

Էրդողանը Միացյալ Թագավորություն է ժամանել մայիսի 13-ին: Այստեղ նա մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և վարչապետ Թերեզա Մեյի, թագուհի Ելիզավետա 2-րդի հետ:

Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վինս Քեյբըլը դատապարտել է Էրդողանի այցը երկիր՝ մեղադրելով Թուրքիայի ղեկավարին «լիբերալ, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անընդունելի անարգանք ցուցաբերելու մեջ»:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին