Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Երկու առաջնորդները Սոչի են ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:«Քաղաքական հարթությունում մենք ունեցել ենք լավ և ջերմ հարաբերություններ, բայց տնտեսական ասպեկտում, ընդհանրապես տնտեսական կապերի ծավալը չի տպավորում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կոնկրետ քայլեր նախաձեռնենք, որ դա շտկենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկայանա նաև միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Նախագահ Դոդոնը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ: «Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,-ընդգծեց Իգոր Դոդոնը:

Մոլդովան նախորդ տարվա ապրիլին Բիշքեկում ընդունված որոշմամբ՝ ստացել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ։ Այս կարգավիճակը չի ենթադրում անդամակցություն ԵԱՏՄ-ին, բայց նպաստում է տնտեսությունների փոխկապվածությանն ու փոխադարձ առևտրաշրջանառության զարգացմանը։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Հայերեն English Русский

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վահագն Ալեքսանյանն անջատեց Լևոն Քոչարյանի խոսափողը, Արման Եղոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ձայնի իրավունքից

Սիրիական օդանավակայանում թուրքական բազա հիմնելու մտադրություն չկա․ Սիրիայի ԱԳ նախարար

Իսրայելը ​​մտադիր չէ սկսել Գազայի հատվածի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը

ԱԺ-ն օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի

Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Ովքեր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահներ. քվեարկության արդյունքները

ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը