Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված օտարազգի մարտիկների թիվը հասել է 21-ի
1 րոպեի ընթերցում
![Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված օտարազգի մարտիկների թիվը հասել է 21-ի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/933260.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով զոհվել է 6 սիրիացի և 21 օտարազգի մարտիկ, այդ թվում` 11 իրանցի:
Ավելի վաղ Իսրայելի ինքնաթիռները հրթիռային հարձակում են իրականացրել Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելական զինուժի տվյալներով՝ այդ տարածքում են գտնվում Դամասկոսին աջակցող իրանցի զինվորները: Իսրայելական կողմը նշել է, որ հարվածները եղել են ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելին ուղղված կրակոցների: