Չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից. Ռուբեն Հայրապետյանն իր հրաժարականի մասին
1 րոպեի ընթերցում
![Չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից. Ռուբեն Հայրապետյանն իր հրաժարականի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/933256.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ձեր, կամ մեկ ուրիշի ասելով պետք է հրաժարական տամ: Ես խնդիր ունեմ լուծելու, և երբ լուծեմ խնդիրը, կգնամ: Եվ չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:
2002 թվականին Հայաստանի ֆուտբոլային ընտանիքը Ռուբեն Հայրապետյանին ընտրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 2006, 2010 և 2015 թվականներին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: