ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ 2020 թվականին ծրագրում է Մարս ուղղաթիռ ուղարկել: Ինչպես հաղորդրում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին գրում է «Բի-Բի-Սի»-ն:
Սարքը, որի ստեղծման վրա աշխատել են չորս տարի, գնդակի մեծության է: Այն կշռում է 1.8 կիլոգրամ:
Սարքը հեռակառավարվելու է: Այն կօգտագործեն այն տարածքներում, որտեղ չի կարողանում հասնել ռոբոտը: Ուղղաթիռը կարող է ազդանշան տալ 55 կմ հեռավորության վրա և թռչել 30 կիլոմետր բարձրության վրա:
Այն կդառնա այլ մոլորակում օդից թեթև առաջին թռչող սարքը: