Տարածաշրջանային

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Փայլանը 2018 թվականի ապրիլի 20-ին մեջլիս ներկայացրած օրինագծում առաջարկել էր 1915 թվականի և դրան հաջորդող դեպքերն անվանել Հայոց ցեղասպանություն, հասարակական վայրերից հեռացնել ոճրագործների անունները, իսկ ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն:

Մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանի կողմից ստորագրված մերժման մեջ նշվել է, թե Փայլանի օրինագիծը և հայտարարությունները «վիրավորում են երկիրը, ազգային արժանապատվությունը և դեմ են պատմությանը»:

Նա մերժել է հայ պատգամավորի օրինագիծը՝ հետ ուղարկելով այն «անհրաժեշտ ուղղումներ անելու նպատակով»:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում