Ինովացիա

Goldman Sachs-ը եւ Apple-ը համատեղ վարկային քարտ կթողարկեն. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

Goldman Sachs-ը եւ Apple-ը համատեղ վարկային քարտ կթողարկեն. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը եւ Goldman Sachs Group-ը կթողարկեն համատեղ վարկային քարտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple Pay բրենդի ներքո քարտի գործարկումը կարող Է տեղի ունենալ արդեն հաջորդ տարվա սկզբին, գրում Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ըստ որում, նրանց խոսքով՝ ընկերությունը կհրաժարվի Barclays Pl-ի հետ լոյալության քարտերի թողարկման վաղեմի գործընկերությունից:

Apple-Goldman համատեղ քարտը կարող Է ընկերություններին օգնել պայքարելու իրենց հիմնական բիզնեսների թուլությունների դեմ, նշված Է WSJ-ի հոդվածում: Այն բանի համեմատ, երբ iPhone-ի նոր մոդելների վաճառքների աճը դանադաղում Է, Apple-ը կենտրոնանում Է այնպիսի ծառայությունների վրա, ինչպիսիք են շարժական վճարումները, հոսքային երաժշտության բաժանորդագրությունները եւ վաճառքներն App Store առցանց խանութում: Apple-ի եւ Goldman-ի գործընկերությունը, բացի համատեղ քարտից, կներառի նաեւ այլ ծառայություններ. մասնավորապես, խանութներում վարկերի տրամադրում iPhone-ի գնման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում