Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Վրաստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Վրաստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հեռախոսազրույց կունենա վրաց գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ:

«Պետք է հեռախոսազրույց ունենամ Վրաստանի վարչապետի հետ: Պետք է քննարկենք կարևոր հարցեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին «Առաջին ալիք»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան և հույս հայտնել, որ նման հրավեր կստանա նաև Վրաստանից: «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ»,- նշել էր նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում