Life

Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 10-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթից հետո եզրափակիչ փուլ անցան Սերբիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, Դանիայի, Սլովենիայի, Նիդեռլանդների ներկայացուցիչները:

ՄրցույթըհեռարձակվեցՀայաստանի ՀանրայինհեռուստաընկերությանևՀանրայինռադիոյիուղիղեթերով: Այնմեկնաբանեցին ՖելիքսԽաչատրյանըևԱվետԲարսեղյանը:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 8-ին, եզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Այս երկրների մասնակիցներին եզրափակիչում կմիանան նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասնակիցները:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը, ով «Քամի» երգով հանդես էր եկել առաջին կիսաեզրափակիչում, դուրս է մնացել պայքարից:

Մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին։

«Եվրատեսիլ-2018»-ին մասնակցում են 42 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում