Քաղաքականություն

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է ձեւավորումից հետո աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ և շարունակել գործընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, ամերիկյան կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ ընթացքով և հանգուցալուծմամբ: «Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»,-ասաց Միլսը՝ հավելելով, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում դեսպանությունը կաշխատի նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանը , ավելի ազատ տնտեսության ձևավորմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհավորական խոսք հղեց նաև մայիսի 9-ի հետ կապված: «Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում՝ ժողովրդավարությանն ուղղված գործունեությամբ: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այն ժամանակ Խորհրդային հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանն այս պայքարում»,-հավելեց նա:

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ին, որտեղ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում