ԵՄ-ն ակնկալում է աշխատել Փաշինյանի և նրա կառավարության հետ. Մոգերինիի և Հանի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, նրանք ընդգծել են, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությանը համապատասխան կարգով:

«Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ՝ հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ և ճկուն երկիր:

Հանուն այս նպատակների իրագործման՝ շարունակում է առանցքային մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր քաղաքական կողմերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Հայերեն العربية English Русский

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

COP17-ում ընդունված «Երևանի ուղին» կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին