ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը: Շարմազանովն այս մասին ասաց խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո րագրողների հետ զրույցում: «Քաղաքական ուժը, որը իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, չպիտի առաջնորդվի վերմակը իր վրա գցելով: Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը: Ես ինքս դեմ եմ քվեարկել, և առհասարակ մեր հավաքական կարծիքը Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ չենք փոխել, բայց կան իրողություններ, մենք չենք կարող հաշվի չնստել իրողությունների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Հարցին՝ ՀՀԿ-ն Ազգային ժողովում պահպանելո՞ւ է մեծամասնությունը, Շարմազանովը պատասխանեց. «Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ է»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով: «Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկենք կառավարության ծրագրին: Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Հայերեն English

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա