ՀՀԿ-ն վերահաստատում է պատգամավորների 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուին անհրաժեշտ քանակությամբ ձայներ տալու պատրաստակամությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն, որպես կուսակցություն մնալու է իր սկզբունքային կարծիքին և, միևնույն ժամանակ, օժանդակելու է պատգամավորների 1/3-ին ստորագրությամբ առաջադրված վարչապետի թեկնածուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա պնդմամբ` Հանրապետական կուսակցությունը համապատասխան քանակությամբ ձայն կապահովի վարչապետի ընտրության համար:

«Մենք, որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին և, միևնույն ժամանակ, մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ին ստորագրությամբ առաջադրված վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: Եթե չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և Հայաստանի

Հանրապետական կուսակցությունը համապատասխան քանակությամբ ձայնով կապահովի, որպեսզի ունենանք վարչապետ: Այդ ամենը եղել է խմբակցության որոշմամբ, մենք ենք պատգամավորներին հորդորել, որ նրանք կողմ քվեարկեն: Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր կուսակցության որոշումն է»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ում են հորդորել կողմ քվեարկել, Շարմազանովը պատասխանեց. «Վաղը կիմանաք»:

Գործադիր մարմնի անդամները քննարկում էին մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ:

Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ:

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հայերեն English Русский

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, գումար պահանջելու կասկածանքով 17 անձ է տեղափոխվել ոստիկանություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը

Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ծանր հարվածներ կհասցնի Իրանին

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը Սյունիքում հաշվառված զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել․կան ձերբակալվածներ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար