ԱԺ աշխատակազմը կշարունակի լինել ամենակարգապահ և ամենակազմակերպված կառույցներից մեկը. Արա Սաղաթելյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու եւ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգեւատրվել պետական համակարգի աշխատակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը եւ արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի արարողությունը բարձր գնահատականի արժանանա ինչպես երկրի քաղաքական ղեկավարության, այնպես էլ միջազգային կառույցների ու հյուրերի կողմից:

Արա Սաղաթելյանը մասնավորապես ընդգծել է, որ խորհրդարանն ունի իրավիճակը կայունացնող առաքելություն, ինչը հատկապես կարեւոր է այս շրջանում՝ փաստելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը քաղաքական ուժերից անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մարմին է եւ անկախ քաղաքական հանգամանքներից պարտավոր է շարունակել լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված եւ ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով կատարված եւ կատարվող աշխատանքների համար՝ Արա Սաղաթելյանը հավելել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը, լինելով ապաքաղաքական մարմին, անկախ յուրաքանչյուրի անձնական մոտեցումներից եւ համակրանքից, պետք է շարունակի ապահովել հավասար պայմաններ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համար:

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի լիազորությունները:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան