Չինաստանի WeChat սոցցանցն ոչ հավաստի տեղեկատվությամբ 500 մլն հաղորդագրություն Է արգելափակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի WeChat սոցիալական ցանցը, որն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատեր, արգելափակել Է 500 միլիոն հաղորդագրություն, որոնք բովանդակել են մոլորության մեջ գցող տեղեկատվություն: Մայիսի 7-ին այս մասին հայտնել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Չինաստանի Տեղեկատվության եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ակադեմիայի զեկույցը:

Ակադեմիայի տվյալներով՝ WeChat-ի մշակողները սոցիալական ցանցի մեսենջերում ներդրել են հատուկ ծրագիր, որը կոչված Է ճանաչելու եւ արգելափակելու մի շարք թեմաներով օգտատերերի կողմից տարածվող «լուրերը», օրինակ՝ Հնդկական օվկիանոսի երկնքում 2014 թվականի մարտին Malaysia Airlines ընկերության անհետացած ինքնաթիռի թեմայով շահարկումները կամ քաղցկեղի բուժման այլընտրական եղանակների վերաբերյալ հրապարակումները: 2017 թվականի վերջին ծրագիրը 37 միլիոն նախազգուշացում Է ուղարկել ոչ հավաստի տվյալների մասին, դրանից օգտվել են 19,7 միլիոնից ավելի օգտատերեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա