Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը Հայաստանում նոր փոփոխությունների սկիզբ կդնի. Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը երկրում նոր փոփոխությունների սկիզբ կդնի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվում է վարչապետի պաշտոնում, մենք ունենում ենք մի իրավիճակ, որ փաստացի այսօրվա ընդդիմությունը ստանձնում է իշխանություն, այսինքն՝ գոնե գործադիրի մակարդակով երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, ինչը կլինի նոր բարեփոխումների, նոր փոփոխությունների սկիզբ մեր երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Մարուքյանի խոսքով՝ առաջիկայում հարկավոր է ամեն ինչ անել մարդկանց հույսերն արդարացնելու, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հաջողությունները կապիտալիզացնելու համար: «Յուրաքանչյուրս մեր տեղում այնպես պետք է անենք, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն այն արատավոր երևույթները, որոնք մենք միշտ քննադատել ենք: Խորքային և համակարգային շատ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է այդ խնդիրները լուծելու և մեր քաղաքացիների կյանքը դեպի դրական տանելու համար»,- ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում: «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:Փաշինյանը, սակայն, մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում ձայների 45 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ, չընտրվեց վարչապետ:

Հայերեն English Русский

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում