Երաժշտությունն իմ կյանքի իմաստն է. Սևակ Խանաղյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018»-ում, որն այս տարի կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ մեծ սպասելիքներ ունի մրցույթից և մտածում է լավ ելույթի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիչը խոստովանել է, որ չի կարող ապրել առանց որդու և երգի: Այն հարցին, թե ի՞նչն է միշտ մոտը պահում, Սևակը պատասխանել է` իր ապարանջանը:

Սևակ Խանաղյանի խոսքով` նախքան բեմ բարձրանալը փորձում է շատ հանգիստ լինել և ոչ մի բանի մասին չմտածել:

«Իմ ողջ կյանքում չեմ էլ մտածել այլ մասնագիտություն ձեռք բերելու մասին, քանի որ երաժշտությունն իմ կյանքի իմաստն է»,-շեշտել է նա:

Երգիչը նշել է, որ «Քամի» ստեղծագործության մեջ հատկապես սիրում է «Դու տուր ինձ թևեր, որ սավառնեմ դեպի վեր» նախադասությունը:

Անդրադառնալով իր սպասելիքներին` նա փաստել է, որ մտածում է եվրատեսիլյան բեմում լավ ելույթի մասին:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 8-ին:Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ է ներկայանալու ամբողջությամբ հայալեզու երգով:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Հայերեն English

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր