Սպորտ

Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ. նա մարզվել է թիմի հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ. նա մարզվել է թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի մարզմանը ընդհանուր խմբի հետ: Բացի Մխիթարյանից, «զինագործների» ծանրաբեռնված մարզմանը մասնակցել են նաև Օսպինան և Իվոբին:

Հայաստանի ազգային թիմի ավագը վնասվածքի կրկնություն ունեցավ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի ժամանակ, որում գոլ էր խփել իր նախկին թիմին:

Ըստ ամենայնի, Մխիթարյանը կմասնակցի նաև Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում