Ցուկերբերգը հայտարարել Է Facebook-ում կիրառվելիք նորույթների մասին
1 րոպեի ընթերցում
![Ցուկերբերգը հայտարարել Է Facebook-ում կիրառվելիք նորույթների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932097.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մայիսի 1-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիա) կայացած F8 խորհրդաժողովում ներկայացրել Է մի շարք նորացումներ սոցցանցում. ապագայում այնտեղ կհայտնվի այցելությունների պատմության մաքրման գործառույթ, նաեւ պլատֆորմը կարելի Է օգտագործել որպես հավելված ծանոթությունների համար»,- ասել Է Ցուկերբերգը՝ նշելով, որ նոր հնարավորությունները մատչելի կլինեն մոտ ժամանակներս եւ նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր «լուրջ հարաբերություններ» են փնտրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Cambridge Analytica ընկերությանն օգտատերերի տվյալների փոխանցման՝ վերջերս ծայր առած սկանդալի լույսով Ցուկերբերգը ներկայացրել Է սոցցանցի նորացումները, որոնք կվերաբերեն օգտատերերի տվյալների գաղտնիության եւ անվտանգության ապահովմանը:
Facebook-ի ղեկավարը հավելել Է, որ շուտով սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան առցանց տեսագրություն դիտելու իրենց ընկերների հետ միաժամանակ, նաեւ սոցցանցը կընդլայնի հնարավորությունները խմբեր ստեղծողների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: