Հրապարակվել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգիչներ Արամոն, Ալլա Լևոնյանը, Մաշա Մնջոյանը, ոճաբան Արմեն Գալյանը և «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ընդգրկվել են «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան ժյուրիի կազմում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Eurovison.tv-ն, հաղորդում է, որ յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը բաղկացած է 5 անդամներից: Նրանք գնահատում են մասնակիցների վոկալային հնարավորությունները, բեմում ելույթը, երգը, դրա յուրահատկությունները և առհասարակ ելույթի ստացած տպավորությունը:

Հայեր կան նաև Բելառուսի եւ Ուկրաինայի ժյուրիի կազմում: Նրանք են երգչուհի Իսկուհի Աբալյանը և պրոդյուսեր Արթուր Դանիելյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը կներկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Ապրիլի 30-ին կայացել է Սևակ Խանաղյանի Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում առաջին փորձը: Այնուհետև նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով իր հայալեզու երգին` Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ իր համար շատ կարևոր է սկզբից մինչեւ վերջ հայերեն երգելը, որովհետեւ «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Ըստ երգչի`դա լավագույնս կարելի է անել հենց լեզվի միջոցով:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Հայերեն

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում