Հովհաննես Բաբախանյանի մոնոներկայացմամբ կմեկնարկի «Արմմոնո» թատերական փառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնն այս տարի կբացի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» բեմադրությունը: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Փառատոնն արդեն 16 տարեկան է: Այս տարի կցուցադրվի 22 մոնոներկայացում: Կմասնակցեն թատերարվեստի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Լեհաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նրա խոսքով` փառատոնին ակտիվորեն հանդես են գալիս երիտասարդ ստեղծագործողներ: Նրանք ներկայացնում են գործեր տարբեր ժանրերում` մոնոդրամա, մոնոպար, մոնdoc և այլն:

Փառատոնի տնօրենը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր թատերասեր այս օրերին կգտնի այն ներկայացումը, որն իրեն ավելի հոգեհարազատ է:

16 տարի առաջ «Արմմոնո» փառատոնը մեկնարկել է Հովհաննես Բաբախանյանի «Կոնտրաբաս» ներկայացմամբ: Ինչպես արդեն նշեցինք, այս տարի այն կբացվի արտիստի «Պատգամը» բեմադրությամբ:

Նա ընդգծեց, որ այս «Արմմոնո»-ն նշանակալի իրադարձություն է, քանի որ այն փորձի փոխանակման հնարավորություն է տալիս, արվեստասերները ծանոթանում են թատերական նոր լուծումների, ճանաչում են նոր թատրոնը, դրա նոր տեսակը:

««Կոնտրաբաս»-ն իմ առաջ լայն հեռանկարներ բացեց: Ըստ իս`մոնոներկայացումը դերասանին իր ողջ գունապնակով հանդես գալու հնարավորություն է ընձեռում»,-ասաց նա:

Անդրադառնալով «Պատգամը»-ին` Բաբախանյանը նշեց, որ մարդը պետք է հասնի որոշակի տարիքի բեմից լուրջ թեմաների մասին խոսելու համար: «Հայոց ցեղասպանությունն այդպիսիններից է: Ես համարձակվեցի խոսել այդ ոճիրի մասին 50 տարեկանում: Կարծում եմ, որ այս տարիքում ավելի արդարացված է կանգնել բեմում և ասել մի բան, իրական արցունքներով, որոնք ոչ միայն քո կերպարինն են, այլև հենց քոնը»,-խոստովանեց դերասանը: Նա շեշտեց, որ ներկայացումը հայերեն է, սակայն այն չի ճանաչում տարիք և ազգություն, ընկալելի է բոլորի համար:

Դերասանուհի, «Պատգամը» ներկայացման բեմադրիչ Մարի Մսրյանն ասաց, որ ամեն հայի պարտքն է որևէ կերպ բարձրաձայնել Ցեղասպանության խնդիրը: «Կարծես թե շատ է ձգձգվում այն ընդունելու հարցը: Իբրև հայ, պետք է մեր հնարավորությունների սահմաններում դատապարտենք այդ չարիքը, որպեսզի այն չկրկնվի»,-ընդգծեց Մսրյանը:

Փառատոնի ընթացքում «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն 2016-2017 թվականներին հաջողություն ունեցած Նարինե Գրիգորյանի, Ելենա Դուդիչի և Նվարդ Դուդուկչյանի մոնոներկայացումները: «Արմմոնո-Դեբյուտ»-ում կցուցադրվեն առաջին անգամ քայլեր անող դերակատարների և բեմադրիչների աշխատանքներ: «Մեկ հեղինակի թատրոն» ծրագրում կցուցադրվեն դրամատուրգ Նինա Մազուրի «Համլետի երազները», «Էդիտ Պիաֆ» գործերը:

Առանցքային երկու նախագծերն են «Փարաջանով. Կյանքի տոն», «Անտիգոնեի սիրտը» մոնոներկայացումները:

Փառատոնին կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի մոնոթատրոնի զարգացման նոր ուղղություններին: «Գորիսը` 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գորիսում կցուցադրվի Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը»:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա