Կոնստանտին Զատուլինը հուսով է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կլինի սահմանադրական և իրավական հարթակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հույս է հայտնում, որ շուտով հայաստանյան ստեղծված իրավիճակից ելք կգտնվի: Եվ ամենակարևորը, որ դա լինի սահմանադրական և իրավական հարթակում:

«Ռուսաստանի պետական դումայի պատգամավորներն արդեն երկրորդ օրն է Հայաստանում են, որպեսզի տեղում ծանոթանան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Թե ինչու ենք մենք այստեղ կարծում եմ, պարզ է, մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Մենք միանշանակ չեն պատրաստվում միջամտել այն հարցին, թե ով է լավը կամ ով է վատը, ով ավելի հարմար է վարչապետի թեկնածության համար և այլն: Դա մեր գործառույթը չէ, մենք, որպես Հայաստանի ընկեր, անկեղծորեն անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Ես անկեղծորեն, հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակից ելք կգտնվի և ամենակարևորն այն է, որ դա լինի սահմանադրական, իրավական հարթակում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Կոնստանտին Զատուլինը:

Հայերեն English

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով