Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապրիլի 26-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Փաշինյանը, մասնացորապես, գրել է. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թեվերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին նրա փաստաթղթերը լիարժեք չեն և ցանկանում էր տեսնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս գալու մասին վկայող փաստաթղթերը:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում