Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատ են արձակվել Երևանի Ձերբակալվածներին պահելու վայրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման վերաբերյալ՝ խոստանալով բոլոր հարցերին անդրադառնալ երեկոյան հանրահավաքի ընթացքում:

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես էր եկել հայտարարությամբ: «Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել և տրամաբանական լուծում գտնել»,-ասել էրԿարեն Կարապետյանը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով