Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

«Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ կանգնած այս թնջուկի լուծման շուրջ: Դաշնակցությունը, համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում: Անհրաժեշտ է, առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների:

Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում