Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայազգի պատգամավոր Գարո Թայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը:

Գարո Փայլանի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված օրինագծում մի քանի անգամ շեշտված է ցեղասպանություն եզրույթը:

Օրինագծում Փայլանը ցեղասպանության ճանաչումից և զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելուց բացի պահանջել է դադարեցնել հասարակական վայրերը ցեղասպանության հանցագործների անուններով կոչելու պրակտիկան:

Փայլանը միջազգային ասպարեզից օրինակներ է բերել, երբ երկրներն առերեսվել են իրենց կատարած ոճրագործության հետ և քաղաքացիություն շնորհել տուժածների ժառանգներին:

«Օրինակ` Արգենտինան, որը երկար տարիներ հերքում էր իր կատարածը ի վերջո ընդունեց: Պորտուգալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ քաղաքացիություն շնորհեցին նախկինում այդ երկրներից արտաքսված հրեաներին»,- օրինակներ բերելով Թուրքիայի իշխանություններին է դիմել Փայլանը:

«Ցեղասպանությունից անցել է 103 տարի և այդ տարիների ընթացքում ողջ մնացած հայերը պայքարել են արդարության վերականգնման համար: Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր մահացել են առանց վայելելու արդարության հասնելու զգացումը: Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի հենց Թուրքիայի մեջլիսում և երբ դա տեղի ունենա այդ թեման կդադարի քննարկվել այլ խորհրդարաններում»,-խոսքում նշել է հայազգի պատգամավորը:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում