Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրան-Հայաստան երկաթուղի, ինչպես նաև նոր ատոմակայան չի կառուցվել նախորդ տասը տարիներին, քանի որ հաշվարկների արդյունքում ավելի օգտակար ծրագրեր են իրականացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ «Մամուլում կան մարդկանց կարծիքներ, թե տեսեք խոստացել է Իրան-Հայաստան երկաթուղի լինի, չկա, ատոմակայան լինի, չկա։ Եվ այլն։ Որևէ ծրագրով հնչած դրույթները երբեք չեն կարող լինել քարացած։ Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու համար, և Հյուսիս-հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա, ըստ նրա, մշտապես ատոմային էներգիա ունենալու տեսլականին զուգահեռ պետք է մտածել այդ բնագավառը զարգացնելու մասին։ Սարգսյանի խոսքով՝ աշխարհում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ, որով արդեն փորձարկման մեջ է գտնվում ավելի փոքր հզորությամբ ատոմակայանի մոդելը, որը Հայաստանի համար շատ ավելի հարմար կարող է լինել։ «Երկրորդ՝ կանաչ էներգիան շատ մեծ չափով մտնում է մարդկանց կյանք։ Արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական արժեքի։ Եվ, եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ մենք անպայման ատոմակայան կկառուցնեք, ուրեմն գնանք անպայման իմ ասածը անելո՞ւ, թե՞ երկրի տնտեսության համար էներգիայի աղբյուրի ավելի շահավետ եղանակ գտնենք։ Ես կարծում եմ՝ դա է տրամաբանականը։ Կարծում եմ մի բան է, երբ դու ծրագիր ես գծում ու դրանով տարբեր թվեր ես հնչեցնում։ Դրանք ցուցանիշներ են, որին ձգտում ես, դրանք համեմատել երդման հետ, ասել՝ «չէ, դու երդվել ես, երդումդ խախտել ես», որքանո՞վ է պրոֆեսիոնալ»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական պատասխանատվությունն անհրաժեշտություն է, բայց այն պետք է տարբերակել անձնական պատասխանատվությունից։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը մեկուսացված չի և «մենք ապրում ենք աշխարհում, որտեղ լինում են պատերազմներ, ճգնաժամեր»։

Հայերեն Русский

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը