Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930550.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Մխիթարյանն արդեն մարզվում է և պետք է, որ առաջխաղացում լինի մոտակա 3-4 օրերին: Տեսնենք, թե հայ կիսապաշտպանի օրգանիզմը ինչպես կընդունի ծանրաբեռնվածությունը»,-ասել է մարզիչը:
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղի ժամանակ` ապրիլի 5-ին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (ապրիլի 26) «Արսենալ»-ը կխաղա Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: