Պաշտոնական

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ: ՌԴ նախագահը նաևշնորհավորական հեռագիրէ հղել վարչապետ Սերժ Սարգսյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում