Life

Եվա Լոնգորիան արժանացել Է Հոլիվուդի Փառքի ծառուղու աստղի

2 րոպեի ընթերցում

Եվա Լոնգորիան արժանացել Է Հոլիվուդի Փառքի ծառուղու աստղի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Եվա Լոնգորիայի անվանական աստղն ապրիլի 16-ին հայտնվել Է Լոս-Անջելեսում Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

«Ինձ թվում Է, որ ես դեռ այն փոքրիկ աղջիկն եմ Տեխասի նահանգի Կորպուս-Քրիստիից (դերասանուհու հայրենի քաղաքը), որն իսկապես մեծ երազանք ու երկար մազեր ուներ»,- ասել Է Լոնգորիան հուշաստղի բացման արարողության ժամանակ: Դերասանուհին նաեւ հիշեցրել Է, որ հարգանքով Է վերաբերվում իր մեքսիկական ծագմանը: «Որպես կին եւ լատինամերիկուհի ես բազմաթիվ հանրակցություններ եմ ներկայացնում: Ցանկանում եմ այդ բոլոր հանրակցություններին ասել, որ սա ոչ միայն իմ աստղն Է, սա մեր աստղն Է»,-ընդգծել Է նա:

Արարողությանը նաեւ ներկա են եղել հոլիվուդյան բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Վիկտորյա Բեքհեմը, Աննա Ֆերիսը, Ֆելիսիթի Հաֆմանը, Մելանի Գրիֆիթը եւ Ռիկի Մարտինը: Եվա Լոնգորիան կինոյում դեբյուտել Է 2000 թվականին՝ խաղալով «Բեւեռլի-Հիլզ, 90210» սերիալի Էպիզոդներից մեկում: «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստաֆիլմին մասնակցությունը նրան լայն ճանաչում բերեց ամբողջ աշխարհում եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ 2006 թվականին: Ընդամենը դերասանուհին նկարահանվել Է ավելի քան 35 կինոնկարներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում