Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր քաղաքում է գտնվում մեծ հայորդի, ՀՀ ազգային հերոս, կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Այն իր ուրույն տեղն ունի մշակութային հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Երևանում: Դուք հանդես եք գալիս իսկապես կարևոր նախաձեռնությամբ, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում: Վստահ եմ, որ թանգարանը կսկսի ավելի ակտիվ գործել և իր ուրույն նպաստը կբերի մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման գործում, այն էլ հատկապես այս տարի, երբ նշում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ հոկտեմբերին էլ Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը և իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել հայազգի աշխարհահռչակ շանսոնյեին:

Իր հերթին, Երևանի քաղաքապետին փոխանցելով Շառլ Ազնավուրի ջերմ ողջույնները, Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին ջերմ վերաբերմունքի ու աջակցության պատրաստակամության համար:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում