Մշակույթ

«Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլի յուրահատուկ երաժշտությունը կհնչի Զվարթնոցում

1 րոպեի ընթերցում

«Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլի յուրահատուկ երաժշտությունը կհնչի Զվարթնոցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«2018 թվականի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման մեկնարկը կտրվի «Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլի համերգային ծրագրով: Այն տեղի կունենա ապրիլի 20-ին Զվարթնոցի տաճարի տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անսամբլը առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի եվրոպացի կոմպոզիտորների մի շարք գործերով:

Միջոցառումների սկիզբն ազդարարում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

Համերգը կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի հետ համատեղ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում