Ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
1 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/929652.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային թիմը նահանջել է 7 հորիզոնականով: Մեր ազգային ընտրանին միայն 98-րդն է:
Դասակարգման աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում փոփոխություններ չկան, միմյանց հաջորդում են Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները: Լավագույն 10-յակում են նաև Բելգիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չիլիի, Լեհաստանի թիմերը: