Գարո Փայլանի դեմ դատախազությունը պահանջագիր է պատրաստել. նա կարող է զրկվել անձեռնմխելիությունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գարո Փայլանից բացի, պահանջագրում ներառված են պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Ալիջան Օնլուի, Ֆելեքնաս Ուջայի, Սիբել Յիղիթալփի, Նադիր Յըլդըրըմի, Դիլեք Օջալանի, Միզգին Ըրգաթի անունները: Նրանք մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության համակարգը հրապարակայնորեն ծաղրելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «քաղաքական կուսակցությունների կանոններին հակառակ գործելու», «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ:

Գարո Փայլանի դեմ նախապատրաստված պահանջագրում, մասնավորապես, նշվում է, որ նա 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցում իր արտահայտած մտքերով «հրապարակայնորեն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը և կառավարությունը» ու «վիրավորել հանրապետության նախագահին»:

Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրության 83-րդ հոդվածի, նախատեսվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Դրանք մեջլիսի նախագահությանը ներկայացվելու նպատակով ուղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարարությանը:

Թուրքիայի մեջլիսի նախագահություն ներկայացվելուց հետո հարցը քննարկման է դրվում հատուկ հանձնաժողովում, որի կազմում են մեջլիսի սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում է համապատասխան զեկույց, որը վերջնական քվեարկության է դրվում մեջլիսի նիստի ժամանակ:

Պատգամավորներն իրավունք ունեն ինչպես հանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստի ժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում նրանք կարող են հարցը բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ