Արծվիկ Մինասյանը նոր կառավարությունում չի ակնկալում ՀՅԴ-ի պորտֆելների փոփոխություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե նոր ձևավորվելիք կառավարության կազմում ՀՅԴ-ի պորտֆելների փոփոխություններ կլինեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրով բավականին շատ անելիքներ ունեն: «Չեմ կարծում, որ առնվազն մեր մասով կարող է փոփոխություն լինել, մանավանդ որ կոալիցիոն համաձայնագրով և նախատեսված ծրագրով ունենք բավական մեծ անելիքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդը ստանձնում է պատասխանատվությունը:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով