Ադրբեջանի նախագահական ընտրություններն ընթանում են կոպտագույն խախտումներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են ապրիլի 11-ի առավոտից, ընթանում են լուրջ խախտումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների լցոնումներ:

Մասնավորապես, Բաքվի Յասմալի շրջանի ընտրատեղամասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է քաղաքացին քվեատուփ նետում միանգամից մի քանի քվեաթերթիկ:

Մեկ այլ ընտրատեղամասում տեղամասի անդամները թղթով փակում են տեսախցիկը և բաց անում միայն մի քանի վայրկյան անց: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ դրանից հետո քվեատուփում թերթիկների թիվն ավելացած է:

Բացի այդ, գրանցվել է նույն քաղաքացու կողմից տարբեր ընտրատեղամասերում կրկնաքվեարկության դեպք:

Ադրբեջանական «Թուրան» լրատվամիջոցն էլ հայտնել է, որ իր ֆոտոթղթակցի գործունեությունը խոչընդոտվել է: Ընտրատեղամասում ասել են, թե նա գրանցված չէ, մինչդեռ ավելի վաղ ԿԸՀ-ից հայտնել էին, որ լուսանկարիչների աշխատանքը սահմանափակող որևէ կանոն չկա:

Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ: Ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:

Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել